Tigranakert

Գյավուր կալա

Գյավուրկալա (բառացի` անհավատների բերդ) բնակատեղին անցած դարի 50-70-ական թթ. մասնակի ուսումնասիրվել է ադրբեջանցի հնագետների կողմից, որոնք նույնպես շեշտել են բնակավայրի քրիստոնեական բնույթը: Այստեղ այսօր էլ դիտելի են պեղումներով բացված վաղմիջնադարյան եկեղեցու ավերակները, սարկոֆագներով դամբարանադաշտը, վաղմիջնադարյան խաչակիր կոթողի սյունը: Եկեղեցին իր հատակագծով, հյուսիսային ավանդատան պատին փորագրված խաչային հորինվածքով ? կղմինդրների հավաքածոյով վերաբերում է 5-6-րդ դարերին: Խեցեղենը ներկայանում է վաղ ջնարակի ուշագրավ օրինակներով, որի հիման վրա բնակավայրի գոյության վերին սահման կարելի է համարել 9-րդ դարը: Ժամանակին այստեղ գտնված սարկոֆագներից մեկի կափարիչը կրում էր ընդարձակ հայերեն արձանագրություն, այն տեղափոխվել է Բաքու եւ ներկա ճակատագիրը հայտնի չէ: Բնակավայրի անվանումը, քրիստոնեական հուշարձանները, հայերեն արձանագրությունը լավագույնս վկայում են այս բնակավայրի քրիստոնեական-հայկական ինքնությունը:

Որոշ հետազոտողներ հավանական են համարել, որ Տիգրանակերտը գտնվել է հենց Գյավուրկալայի տեղում: Սակայն ինչպես ցույց են տվել պեղումները եւ տարածքում մեր արշավախմբի կողմից կազմակերպած դիտումները, անտիկ նյութական մշակույթի հետքերն այստեղ իսպառ բացակայում են:

Տեսադարան